Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Միտքը երկրի ճակատագիրը որոշող կարևորագույն միջոց է

Միտքը երկրի ճակատագիրը որոշող կարևորագույն միջոց է
28.03.2025 | 08:18

Մտավոր կյանքի ցածր մակարդակի դեպքում մտքի ու դրա իմիտացիայի իրարից տարբերելը շատ դժվար բան է, իսկ շատ ցածր մտավոր կյանքի դեպքում՝ անհնարին։

Սա է մարդկային մասսաներին կառավարելու տեխնոլոգիայի անկյունաքարը։

Կրթական համակարգն էլ միտքը դրա իմիտացիայից տարբերելու միակ միջոցն է։

Այս հանգամանքն էլ հենց որոշում է կրթական համակարգի ճակատագիրը՝ կախված երկրում իշխող քաղաքականությունից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2387

Մեկնաբանություններ